Դուք կարող եք թեստավորել ՀենդուոլեթըTM (ինչպես ցանկացած palm-ի ծրագիր) ձեր սովորական համակարգչի վրա: Դա արվում է էմուլյատորի միջոցով, որը կարելի է բեռնել Palm-ի կայքից.
Կյանքը հեշտացնելու համար մենք ստեղծել ենք մի ֆայլ, որն իր մեջ արդեն ներառում է էմուլյատոր, Palm օպերացիոն համակարգը, Booster ֆայլերը և Հենդուոլեթ TM ծրագիրը:
Դուք կարող եք ներբեռնել ֆայլը՝ սեղմելով այս հղումը.
Ներբեռնելուց հետո դուք պետք է ֆայլը բացեք կոմպրեսիոն ծրագրերից մեկի միջոցով, օրինակ՝ Winzip-ը և ընտրեք, թե որտեղ դրանք տեղադրել: Այնուհետև, մեկնարկեք Emulator.exe ֆայլը: Ձեզ մոտ կհայտնվի հետևյալ էկրանը՝
Palm OS Emulator first screen
Սեղմեք "Բացել" (Open) կոճակը: Ձեզանից կպաահանջվի ընտրել "psf" վերջավորությամբ հետևյալ երկու ֆայլերից մեկը՝
Palm OS Emulator Load Session screen 3color.psf Ծրագիր գունավոր PDA-ի համար
M100.psf Ծրագիր սև ու սպիտակ PDA-ի համար:

Այս փուլում դուք պետք է տեսնեք Palm-ի հիմնական մենյուն: Ընտրեք "Հենդուոլեթ" հավելվածը և սկսեք աշխատել: