Ո՞վ է օգտագործում Հենդուոլեթը:
Ավագ դպրոցների աշակերտները
Հենդուոլեթն օգտագործում են ավագ դպրոցների մի շարք ուսանողներ, ովքեր կառավարում են իրենց "գրպանի փողերը" կամ ունեն ոչ լրիվ դրույքով աշխատանք: Ծրագիրը ներբեռնած և օգտագործած ուսանողները հմայված են պարզ և հեշտ օգտագործվող ինտերֆեյսով և անձնական կատեգորիաների ներդրման տարբերակներով:
Համալսարանի ուսանողները
Հենդուոլեթը հատկապես տարածված է այն ուսանողների շրջանում, ովքեր ստիպված են կառավարել իրենց "սուղ" բյուջեները և պետք է խստորեն հսկեն իրենց եկամուտներն ու ծախսերը: Ողջ աշխարհի հազարավոր ուսանողներ արդեն ներբեռնել էն Հենդուոլեթը և պարբերաբար համալրում են այն տվյալներով: Մենք ստանում ենք բազմաթիվ նամակներ և առաջարկություններ ամեն ամիս ուսանողներից, ովքեր խնդրում են հատուկ փոփոխություններ և հավելումներ ուսանողական կենսաձևի, համատեղ կացության, համալսարանի վարձավճարների փոխանցումների, կրթաթոշակների և այլնի համար:
Ընտանիքները
Խնայելու և ընտանիքի ֆինանսական հացրերը հմտորեն կառավարելու անհրաժեշտությունն այսօր ավելի, քան կարևոր է: Ակնհայտ է, որ միջին ընտանիքի ֆինանսական պլանավորումը բարդ է և էապես չի տարբերվում բիզնեսի կառավարումից. ընտանիքն ունի մշտական և պատահական ծախսեր տարբեր խնդիրների համար, ինչպես նաև մշտական և պատահական եկամուտներ մի քանի աղբյուրներից: Խնդիրները գնալով ավելի են բարդանում, քանի որ ընտանիքներից շատերն ունեն մի քանի բանկային հաշվեհամարներ և մի քանի կերիդիտ քարտեր, և եկամուտները ձևավորվում, իսկ ծախսերը կատարվում են ընտանիքի բոլոր անդամների կողմից: Հազարավոր ընտանիքներ արդեն ընտրել են Հենդուոլեթը որպես ընտանիքի ֆինանսական կառավարման կարևոր ծրագիր: Կարճ ժամանակ օգտագործելուց հետո շատերն արդեն հայտարարել են, որ բարելավել են իրենց ֆինանսական վիճակը, բանկային հաշվեհամարների նկատմամբ վերահսկողությունը, բացահայտել են իրենց դեբիտներում թույլ տրված սխալները և արդեն տհաճ անակնկալի չեն գալիս իրենց կրեդիտ քարտերի դեբիտների հարցում: Նրանք այժմ ի վիճակի են խուսափել կամ նվազեցնել օվերդրաֆթները և ավելի շատ կենտրոնանալ բյուջեն "վատնող" խնդիրների վրա:Ճանապարհորդներն ու արտասահմանում ապրողները
Հենդուոլեթ Pro-ն անփոխարինելի գործիք է ճամփորդների և նրանց համար, ովքեր մնում են արտերկրում: Օգտագործելով Հենդուոլեթը՝ հնարավոր է դառնում իմանալ գիշերակացի, սննդի կամ տվյալ պահին որևէ վայրի մուտքի ծախսերի ընդհանուր գումարը, անգամ եթե ճամփորդում եք մեկ պետությունից մեկ այլ պետություն: Դուք կարող եք դիտել ձեր բոլոր ծախսերը դոլարով առանց անհանգստանալու փոխարժեքների մասին և կարիք չունենալով հիշել, թե ինչպիսինն էր փոխարժեքը ձեր ճամփորդության յուրաքանչյուր ժամանակահատվածում: Եթե ճամփորդության մասնակիցների թիվը մեծ է, ապա յուրաքանչյուր մասնակցի համար բոլոր հաշվարկները կարելի է իրականացնել Հենդուոլեթ Pro-ի օգնությամբ: