HandWallet.com-ը պարտավորվում է պաշտպանել ձեր գաղտնիությունը.

Հենդուոլեթ ծախսերի կառավարման հավելված՝
Տվյալները պահպանվում են միայն օգտատերի սարքավորման վրա: Հենդուոլեթը չի հավաքագրում որևէ անձնական տեղեկատվություն և չունի անձնական տեղեկատվություն ստանալու հնարավորություն:
Օգտատերն ինքն է պատասխանատու տվյալների կրկնօրինակների պահպանման համար:
Օգտատերը կարող է (բայց պարտավոր չէ) սինխրոնիզացնել իր տվյալները անձնական Dropbox-ի, Google Drive-ի և այլ cloud համակարգերի հետ: Հենդուոլեթն այս տվյալներին մուտք գործելու հնարավորություն ևս չունի:
Եթե դուք պահանջում եք կապել Հենդուոլեթը ձեր բանկի կամ կրեդիտ քարտի ընկերության հետ, կապը հաստատվում է ուղղակիորեն ձեր սարքավորման և տվյալներ տրամադրող ընկերության միջև՝ չանցնելով Հենդուոլեթի սերվերներով:
Հենդուոլեթն օգտագործում է"Google Analytics-ը" հավելվածի օգտագործման վերաբերյալ ընդհանուր վիճակագրություն հավաքելու նպատակով: Այս տվյալները երբեք չեն կապվում անձնական տեղեկատվության հետ:

Հենդուոլեթ հավելվածը պարտավորվում է պաշտպանել ձեր անձնական տեղեկատվության անվտանգությունը: Մենք խորհուրդ ենք տալիս մեր օգտատերերին տեղադրել ծածկագիր հավելվածը մեկնարկելիս: Ծածկագիրը (ինչպես մնացած բոլոր տվյալները) պահպանվում են միայն սարքավորման վրա:

Հենդուոլեթի կայքը՝
Դուք կարող եք այցելել մեր կայքի էջերի մեծամասնությունը առանց ձեր մասին որևէ տեղեկատվություն տալու անհրաժեշտության: Այնուամենայնիվ, երբեմն մեզ անհրաժեշտ է տեղեկատվություն ձեր պահանջած ծառայությունները տրամադրելու համար, և գաղտնիության այս հայտարարությունը բացատրում է տվյալների հավաքագրումն ու օգտագործումն այդ իրավիճակներում:

HandWallet.com-ն ունի հայտի ձև, որով մենք խնդրում ենք այցելուներից իրենց էլ-փոստի հասցեները: Այցելուներից ստացված էլ-փոստի հասցեները չեն վաճառվի կամ չեն կիսվի երրորդ կողմի հետ: Հավաքագրված տեղեկատվությունն օգտագործվում է միայն ներքին կարիքների համար:

HandWallet.com-ը հավաքագրում է նաև որոշակի տեղեկատվություն ձեր համակարգչի սարքավորումների և ծրագրերի վերաբերյալ: Այս տեղեկատվությունը կարող է ներառել՝ ձեր IP հասցեն, բրաուզերի տեսակը, օպերացիոն համակարգը, դոմեյնի անունը, մուտք գործելու ժամերը և հղումային վեբ կայքերի հասցեները: Այս տեղեկատվությունն օգտագործվում է ծառայության, ծառայության որակի ապահովման համար, և տրամադրում է ընդհանուր վիճակագրություն HandWallet.com-ի օգտագործման վերաբերյալ: Այս տվյալները երբեք չեն կապվում անձնական տեղեկատվության հետ:
HandWallet.com-ը նաև հավաքագրում է տեղեկատվություն, թե HandWalet.com-ում մեր հաճախորդները որ էջերն են այցելում: Կայքի այցելության տվյալները ևս երբեք չեն կապվում անձնական տեղեկատվության հետ:

HandWallet.com-ը պարտավորվում է պաշտպանել ձեր անձնական տեղեկատվության անվտանգությունը: Մենք կիրառում ենք անվտանգության բազմաթիվ տեխնոլոգիաներ և ընթացակարրգեր ձեր անձնական տեղեկատվությունը չթույլատրված մուտքից, օգտագործելուց կամ հրապարակելուց պաշտպանելու համար:

Եթե ունեք որևէ հարց գաղտնիության հայտարարության վերաբերյալ, դուք կարող եք կապվել մեր աջակցության թիմի հետ.