Տան / ընտանիքի ծախսերի կառավարում
Տան / Ընտանեկան / Անձնական ծախսերի կառավարումը բաղկացած է 5 փուլից՝
1. Հավաքագրել ընտանիքի բոլորն ծախսերն ու եկամուտները՝
- Ներմուծեք տվյալները ձեր բանկից՝ օգտագործելով օնլայն բանկինգը կամ ֆայլերը
- Ստացեք տվյալները ավտոմատ կերպով SMS բանկինգի միջոցով
- Գրանցեք գործարրքներ՝ օգտագործելով ձայնի ճանաչման ֆունկցիան
- Մուտքագրեք տվյալները ձեռքով ձեր հեռախոսի գլխավոր էկրանից՝ օգտագործելով վիջեթները. իմացեք ավելին վիջեթների մասին և թե ինչպես տեղադրել դրանք
կրկնեք այս գործընթացը ձեր կողմից կիրառվող բոլոր տեսակի վճարումների համար - կանխիկ, բանկային հաշվեհամար, կրեդիտ քարտեր, էլեկտրոնային դրամապանակներ և նվեր քարտեր
2. Բարելավեք տվյալները՝
- Համոզվեք, որ դուք բաց չեք թողել որևէ գործարք՝ ստուգելով յուրաքանչյուր հաշվեհամարի հաշվեկշիռը
- Ավելացրեք լրացուցիչ տեղեկություն յուրաքանչյուր գործարքի վերաբերյալ
- Կատարելագործեք կատեգորիաները՝ օգտագործեք ծրագրում ներդրված 200 կատեգորիաները կամ ավելացրեք լրացուցիչ անձնական կատեգորիաներ կամ ենթակատեգորիաներ. իմացեք ավելին
- Ավելացրեք տեղեկություն սպառման վերաբերյալ, այն է՝ յուրաքանչյուր գործարքին համապատասխան ճշգրիտ ժամանակահատվածը. իմացեք ավելին
- Ավելացնեք ձեր գնած ապրանքների նկարները
- Ավելացրեք ձայնային նշումներ
- Ավելացրեք աշխարհագրական դիրքը
- Ըստ նպատակահարմարության ավելացրեք տեղեկություն վճարումների վերաբերյալ(զատել ըստ վճարումների, տեղեկություն տոկոսադրույքի վերաբերյալ, տեղեկություն կապերի վերաբերյալ)
- Ըստ նպատակահարմարության կապեք գործարքները ծրագրերի հետ (մեծ գործողություններ, օրինակ՝ մեր կատարած ճամփորդությունը կամ տան վերանորոգումը). իմացեք ավելին
- Ըստ նպատակահարմարության կապեք գործարքները գործընկերների հետ (օրիինակ՝ նույն տանը ապրող մի քանի ուսանողներ). իմացեք ավելին
3. Վերլուծեք ձեր ընտանիքի ֆինանսական դրությունը՝
- Ծախսերի շրջանաձև դիագրամ - որքան եք ծախսում տան, տրանսպորտի, առողջության և այլ կարիքների համար
- Ձեր եկամտի և ծախսերի հիստոգրամ - ինչպես են դրանք փոխվում ժամանակի ընթացքում
- Մանրամասն ուսումնասիրեք յուրաքանչյուր կատեգորիան ծախսերի կամ եկամտի աղբյուրները հասկանալու համար
- Ստուգեք ձեր բոլոր հաշբեհամարների ընդհանուր հաշվեկշռի դիագրամը և համոզվեք, որ օվերդրաֆթի խնդիր չի լինի
4. Բարելավեք պլանը՝
- Ստացեք հուշումներ, թե ինչպես գումարներ խնայել:
- Կազմակերպեք ընտանեկան հանդիպումներ և քննարկումներ, թե ինչպես բարելավել ֆինանսական վիճակը
- Պլանավորեք բյուջեն ծախսերը կրճատելու և եկամուտները ավելացնելու համար
5. Ստուգեք արդյունքները՝
- Համեմատեք ձեր պլանավորած բյուջեն իրական ծախսերի և իրական եկամտի հետ
- Ժամանակի ընթացքում ստուգեք ծախսերի հիստոգրամը և համոզվեք, որ ծախսերը նվազում են
- Ժամանակի ընթացքում ստուգեք եկամտի հիստոգրամը և համոզվեք, որ դուք գումարներ եք վաստակում