Բիզնեսի ծախսերի կառավարում
Բիզնեսի ծախսերի կառավարումը բաղկացած է 5 փուլերից՝
1. Հավաքագրեք բիզնեսի բոլոր ծախսային և եկամտային գործարքները՝
- Ներմուծեք տվյալները ձեր բանկից՝ օգտագործելով օնլայն բանկինգը կամ ֆայլերը
- Ստացեք տվյալները ավտոմատ կերպով SMS բանկինգի միջոցով
- Գրանցեք գործարրքներ՝ օգտագործելով ձայնի ճանաչման ֆունկցիան
- Մուտքագրեք տվյալները ձեռքով ձեր հեռախոսի գլխավոր էկրանից՝ օգտագործելով վիջեթները. իմացեք ավելին վիջեթների մասին և թե ինչպես տեղադրել դրանք
կրկնեք այս գործընթացը ձեր կողմից կիրառվող բոլոր տեսակի վճարումների համար - կանխիկ, բանկային հաշվեհամար, կրեդիտ քարտեր, էլեկտրոնային դրամապանակներ և նվեր քարտեր
Տարանջատեք բիզնեսի ծախսերն անձնական ծախսերից
2. Բարելավեք տվյալները՝
- Համոզվեք, որ դուք բաց չեք թողել որևէ գործարք՝ ստուգելով յուրաքանչյուր հաշվեհամարի հաշվեկշիռը
- Ավելացրեք լրացուցիչ տեղեկություն յուրաքանչյուր գործարքի վերաբերյալ
- Կատարելագործեք կատեգորիաները՝ օգտագործեք ծրագրում ներդրված 200 կատեգորիաները կամ ավելացրեք լրացուցիչ անձնական կատեգորիաներ կամ ենթակատեգորիաներ. իմացեք ավելին
- Ավելացրեք տեղեկություն սպառման վերաբերյալ, այն է՝ յուրաքանչյուր գործարքին համապատասխան ճշգրիտ ժամանակահատվածը. իմացեք ավելին
- Ավելացնեք ձեր գնած ապրանքների նկարները
- Ավելացրեք անդորրագրերրի, հաշիվ-ապրանքագրերի կամ առաքման թերթիկների նկարները
- Ավելացրեք ձայնային նշումներ
- Ավելացրեք աշխարհագրական դիրքը
- Ըստ նպատակահարմարության ավելացրեք տեղեկություն վճարումների վերաբերյալ(զատել ըստ վճարումների, տեղեկություն տոկոսադրույքի վերաբերյալ, տեղեկություն կապերի վերաբերյալ)
- Ըստ նպատակահարմարության կապեք գործարքները ծրագրերի հետ (մեծ գործողություններ, ինչպիսին է գործուղումը կամ խանութի/գրասենյակի վերանորոգումը). իմացեք ավելին
- Եթե դուք ունեք մի քանի բիզնես գործընկերներ, ըստ նպատահարմարության կապեք գործարքները գործընկերների հետ. իմացեք ավելին
3. Վերլուծեք ձեր բիզնեսի ֆինանսական դրությունը՝
- Ծախսերի շրջանաձև դիագրամ - որքան եք ծախսում աշխատավարձերի, հումքի, գովազդի և այլ կարիքների համար
- Ձեր եկամտի և ծախսերի հիստոգրամ - ինչպես են դրանք փոխվում ժամանակի ընթացքում
- Մանրամասն ուսումնասիրեք յուրաքանչյուր կատեգորիան ծախսերի կամ եկամտի աղբյուրները հասկանալու համար
- Ստուգեք ձեր բոլոր հաշբեհամարների ընդհանուր հաշվեկշռի դիագրամը և համոզվեք, որ օվերդրաֆթի խնդիր չի լինի
4. Բարելավեք պլանը՝
- Ստացեք հուշումներ, թե ինչպես գումարներ խնայել:
- Կազմակերպեք ընտանեկան հանդիպումներ և քննարկումներ, թե ինչպես բարելավել ֆինանսական վիճակը
- Պլանավորեք բյուջեն ծախսերը կրճատելու և եկամուտները ավելացնելու համար
5. Ստուգեք արդյունքները՝
- Համեմատեք ձեր պլանավորած բյուջեն իրական ծախսերի և իրական եկամտի հետ
- Ժամանակի ընթացքում ստուգեք ծախսերի հիստոգրամը և համոզվեք, որ ծախսերը նվազում են
- Ժամանակի ընթացքում ստուգեք եկամտի հիստոգրամը և համոզվեք, որ դուք գումարներ եք վաստակում